երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ուկրաինան չի ճանաչի Սաուդյան Արաբիայում բանակցությունները. Զելենսկի

Ուկրաինան չի ճանաչի Սաուդյան Արաբիայում բանակցությունները. Զելենսկի

Ուկրաինայի իշխանությունները տեղյակ չեն Սաուդյան Արաբիայում նախատեսված բանակցությունների մասին, չեն մասնակցի դրանց և մտադիր չեն ճանաչել դրանք։ Այս մասին, Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված ճեպազրույցի ժամանակ մեկնաբանելով Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպման մասին լուրերը, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է Интерфакс-Украина-ն:

Զելենսկին, մասնավորապես, ասել է.  «Ուկրաինան չի մասնակցի։ Ուկրաինան դրա մասին ոչինչ չգիտեր։ Ուկրաինայի շուրջ առանց Ուկրաինայի բանակցությունները Ուկրաինան անարդյունք է համարում։ Եվ առանց մեր մասնակցության չենք կարող ճանաչել մեր մասին որևէ բան կամ որևէ պայմանավորվածություն։ Եվ նման համաձայնագրերը չենք ճանաչի»,-ասել է Զելենսկին:

Նա նաև նշել է, որ առաջիկա բանակցությունները երկկողմանի բնույթ ունեն, և Մոսկվան ու Վաշինգտոնն «իրավունք ունեն դա անելու, եթե երկկողմանի խնդիրներ ունեն»։

 

  • Կիսվել: