կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ուկրաինան ԱՄՀ-ից 900 մլն դոլար է ստացել

Ուկրաինան ԱՄՀ-ից 900 մլն դոլար է ստացել

Մարտի 26-ին Ուկրաինայի պետբյուջե է մուտքագրվել Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից EFF ընդլայնված ֆինանսավորման ծրագրի շրջանակներում ֆինանսական աջակցության երրորդ տրանշը՝ 880 միլիոն դոլարի չափով: Այդ մասին հայտնել է վարչապետ Դենիս Շմիգալը։

«Միջոցները կօգնեն ծածկել առաջնահերթ բյուջետային ծախսերը և պահպանել մակրոֆինանսական կայունությունը», - հավելել է կառավարության ղեկավարը: Շմիգալը նշել է, որ Ուկրաինան շարունակում է հաջողությամբ կատարել իր պարտավորությունները գործընկերների առջև և պատրաստվում է ծրագրի հաջորդ վերանայմանը:

  • Կիսվել: