Ուկրաինան ամեն ինչ անում է պատերազմն այս տարի ավարտելու համար. Զելենսկի
Ուկրաինան ամեն ինչ անում է պատերազմն այս տարի ավարտելու համար: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ռամշտեյն» ձևաչափով հանդիպման ժամանակ իր ելույթում, տեղեկաացնում է РБК-Украина-ն։
Նա, մասնավորապես, ասել է. «Ես անում եմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի այս տարի այս պատերազմն արժանապատվորեն ավարտվի Ուկրաինայի և ամբողջ Եվրոպայի համար։ Եվ ես գիտեմ, որ կարող եմ հույս դնել ձեր աջակցության վրա: Մենք բոլորս պետք է հիշենք, որ պատերազմի ավարտը մեր ընդհանուր նպատակն է՝ մերը, ոչ թե Ռուսաստանինը, սա այն է, ինչ ուզում են ուկրաինացիները, եվրոպացիները, ամերիկացիները և մեր համաշխարհային գործընկերներից շատերը»:
Ըստ Զելենսկիի՝ Ուկրաինային խաղաղություն են մաղթում նաև այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ճապոնիան, Սաուդյան Արաբիան, Արգենտինան։
Նա կոչ է արել շարունակել ճնշումը Ռուսաստանի վրա. «Դա այն է, ինչը երաշխավորում է, որ մեր զինվորները կստանան իրենց անհրաժեշտ զենքերը։ Հենց դրա համար են պատժամիջոցները։ Եվ ես խնդրում եմ մեր բոլոր գործընկերներին, հատկապես ԱՄՆ-ին և ԵՄ-ին, թեժացնել կրակը Ռուսաստանի էներգետիկ հատվածում»