չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Ուկրաինան 90 միլիարդ եվրոն կվերադարձնի ԵՄ-ին միայն այն դեպքում, երբ ՌԴ-ն փոխհատուցում վճարի․ Զելենսկի

Ուկրաինան 90 միլիարդ եվրոն կվերադարձնի ԵՄ-ին միայն այն դեպքում, երբ ՌԴ-ն փոխհատուցում վճարի․ Զելենսկի

Կիևը կվերադարձնի 2026-2027 թվականների համար նախատեսված՝ Եվրամիության 90 միլիարդ եվրո վարկը միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը վճարի համապատասխան փոխհատուցումը։ Այս մասին Կիևում Պորտուգալիայի վարչապետ Լուիշ Մոնտենեգրոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք ստացել ենք 90 միլիարդ եվրո 2026-2027 թվականների համար։ Եվ դուք գիտեք, որ մենք ակնկալում ենք օգտագործել ռուսական բոլոր 210 միլիարդ եվրո ակտիվները։ Եվ մենք հասկանում ենք, որ Ուկրաինան կվերադարձնի այդ 90 միլիարդ եվրո անտոկոս վարկերը միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը վճարի համապատասխան փոխհատուցումը Ուկրաինային»:

  • Կիսվել: