ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ուկրաինական զորքերը գնդակոծել են Զապորոժիեի ատոմակայանի տարածքը. ՌԴ ՊՆ

Ուկրաինական զորքերը գնդակոծել են Զապորոժիեի ատոմակայանի տարածքը. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այսօր առավոտյան ուկրաինական զորքերն արդեն երկու անգամ գնդակոծել են Զապորոժիեի ատոմակայանի տարածքը։
 
Նշվում է, որ նոյեմբերի 19-ին ուկրաինական հրետանին 11 խոշոր տրամաչափի արկ էր արձակել ԶԱԷԿ-ի տարածքում։
«Այսպիսով, ժամը 9.15-ից 9.45-ն ընկած ժամանակահատվածում արձակվել է 12 խոշոր տրամաչափի հրետանային արկ։ Դրանցից 8-ը պայթել է հինգերորդ էներգաբլոկի և թիվ 2 հատուկ շենքի միջև, երեքը հարվածել են չորրորդ և հինգերորդ էներգաբլոկների միջհատվածին, մեկը՝ թիվ 2 հատուկ շենքի տանիքին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ժամը 10:00-ից ևս երկու արկ է արձակվել էլեկտրակայանը սնուցող էլեկտրահաղորդման գծի երկայնքով։
 
Հրետանային հրետակոծության հետևանքով հասցված վնասի հետևանքները կպարզվեն կայանի տարածքի ուսումնասիրությունից հետո ԱԷՄԳ-ի և Ռոսատոմի փորձագետների կողմից։
Տեղեկացվում է, որ ատոմակայանի տարածքում ռադիացիոն իրավիճակը նորմալ է։

  • Կիսվել: