ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ուկրաինական ուժերը վերջին երեք օրերի հարձակողական գործողություններում իրենց նպատակին չեն հասել. ՌԴ ՊՆ

Ուկրաինական ուժերը վերջին երեք օրերի հարձակողական գործողություններում իրենց նպատակին չեն հասել. ՌԴ ՊՆ

Ուկրաինական ուժերը վերջին երեք օրվա ընթացքում հարձակում են ձեռնարկել ռազմաճակատի տարբեր հատվածներում, սակայն չեն հասել իրենց նպատակներին: Այս մասին ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը Սերգեյ Շոյգուն:

՛՛Փոխարենը՝ նրանք կրել են զգալի և անհամադրելի կորուստներ՛՛,-հավելել է նա:

ՌԴ պաշտպանության նախարարը, մասնավորապես, ասել է. ՛՛Մարտական գործողությունների 3 օրվա ընթացքում բոլոր ուղղություններով Ուկրաինայի ԶՈՒ կորուստները կազմել են 3715 զինծառայող, 52 տանկ, 207 զրահամեքենա, 134 ավտոմեքենա, 5 ինքնաթիռ, 2 ուղղաթիռ՛՛:

Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը հետ մղելու ընթացքում, ըստ Շոյգուի, զոհվել է 71 ռուս զինվորական, 210-ը՝ վիրավորվել։ Բացի այդ, խոցվել են 15 ռուսական տանկ, 9 զրահամեքենա, 2 ավտոմեքենա և 9 հրանոթ:

Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան հայտարարել էր, որ Կիևը բավականաչափ զենք ունի հակահարձակում սկսելու համար։ Նրա խոսքով՝ հակահարձակումն Ուկրաինային թույլ կտա հաղթել, ինչն անհրաժեշտ է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար:

 

  • Կիսվել: