երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ուկրաինական ուժերը բարդ իրավիճակում են հայտնվել և գուցե ստիպված լինեն նահանջել․ Զելինսկի

Ուկրաինական ուժերը բարդ իրավիճակում են հայտնվել և գուցե ստիպված լինեն նահանջել․ Զելինսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հարցազրույց է տվել Washington Post-ին, հայտարարել, որ ուկրաինական ուժերը բարդ իրավիճակում են հայտնվել և գուցե ստիպված լինեն նահանջել:

Զելենսկու խոսքով՝ դա տեղի կունենա, եթե ԱՄՆ-ը անհրաժեշտ ռազմական օգնություն չցուցաբերի Կիևին։ «Կոնգրեսը հետաձգում է 60 միլիարդ դոլարի ռազմական փաթեթի հաստատումը, դա թանկ է նստում Ուկրաինայի վրա»,- հավելել է նա:

Զելենսկին նշել է, որ Կիևին հակաօդային պաշտպանության համակարգեր, Patriot հրթիռներ, ռադիոէլեկտրոնային պայքարի սարքեր և այլ զինամթերք է անհրաժեշտ:

Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը, այնուհանդերձ, փորձում է ելքեր գտնել: «Մեր զինվորականների խելացի քայլերի շնորհիվ որոշ հատվածներում իրավիճակը կայունացել է»,- ընդգծել է Զելենսկին և համոզմունք հայտնել, որ հարկավոր է հակահարձակման անցել, հակառակ դեպքում դա կանի Ռուսաստանը:

Նա նաև հայտարարել է՝ ԱՄՆ-ը դժգոհ է, որ ուկրաինական ուժերը հարվածներ են հասցնում Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին և էներգետիկ այլ օբյեկտներին: «Մենք մեր արտադրության անօդաչուներն ենք օգտագործում: Վաշինգտոնը չի կարող մեզ սահմանափակել»,- պնդել է Զելենսկին:

  • Կիսվել: