երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ուկրաինական ճգնաժամը պարզապես նախնական տաքացում է. մեծ հակամարտությունն առջևում է. ԱՄՆ ռազմավարական հրամանատարության հրամանատար

Ուկրաինական ճգնաժամը պարզապես նախնական տաքացում է. մեծ հակամարտությունն առջևում է. ԱՄՆ ռազմավարական հրամանատարության հրամանատար

Միացյալ Նահանգների ռազմավարական հրամանատարության (Stratcom) հրամանատար,  Ռազմածովային ուժերի ծովակալ Չարլզ Ռիչարդը, նախազգուշացրել է, որ ուկրաինական ճգնաժամը նախնական տաքացում է, և որ ԱՄՆ-ն, ըստ բարձրաստիճան զինվորականի, պետք է պատրաստ լինի Չինաստանի մասնակցությամբ համաշխարհային հակամարտության, գրում է  newsweek.com-ը: 

«Ուկրաինական ճգնաժամը, որում մենք գտնվում ենք հենց հիմա, պարզապես նախնական տաքացում է (warmup, разминка- Tert.am)», - ասել է Ռիչարդը 2022 թվականի ռազմածովային սուզանավերի լիգայի ամենամյա սիմպոզիումի ընթացքում ելույթի ժամանակ:

«Մեծը (հակամարտությունը-Tert.am) գալիս է: Եվ շատ ժամանակ չի անցնի, երբ մենք կանցնենք այնպիսի փորձությունով, որով երկար ժամանակ չէինք անցել: Մենք պետք է ինչ-որ արագ, հիմնարար փոփոխություն կատարենք ազգի պաշտպանության մեր մոտեցումների հարցում...Երբ ես գնահատում եմ Չինաստանի դեմ մեր զսպման մակարդակը, ապա կարող եմ ասել, որ նավը կամաց-կամաց խորտակվում է: Այն դանդաղ է խորտակվում, բայց խորտակվում է, քանի որ սկզբունքորեն նրանք (չինացիներ-Tert.am) ավելի արագ են տեղակայում իրենց ուժերը, քան մենք: Քանի որ այս տարբերությունը մեծանում է, նշանակություն չի ունենա, թե որքան լավն են մեր հրամանատարները: Մենք գիտեինք, թե ինչպես արագ շարժվել, բայց մենք կորցրել ենք դրա արվեստը», - ասել է Ռիչարդը: 

Ծովակալի խոսքով՝ ԱՄՆ-ն մոռացել է, թե ինչպես պետք է «արագ գործել»։

Պենտագոնը հոկտեմբերի վերջին հրապարակել է ԱՄՆ պաշտպանության նոր ռազմավարությունը։ Այն երկու շաբաթ առաջ Սպիտակ տան կողմից հրապարակված Ազգային անվտանգության ռազմավարության շարունակությունն էր։ Պաշտպանության գերատեսչության փաստաթղթում որպես հիմնական սպառնալիք նշվում են ուժեղացող  Չինաստանը և «դեռևս» վտանգավոր Ռուսաստանը։

  • Կիսվել: