երեքշաբթի, հունվար 21
21 / 1 / 2025
Ուկրաինական կողմը թիրախավորել է Վորոնեժի, Բելգորոդի, Տամբովի, Կուրսկի մարզերը, Կրասնոդարի երկրամասը. ՌԴ ՊՆ

Ուկրաինական կողմը թիրախավորել է Վորոնեժի, Բելգորոդի, Տամբովի, Կուրսկի մարզերը, Կրասնոդարի երկրամասը. ՌԴ ՊՆ

Այս գիշեր ուկրաինական ուժերն անօդաչուներով հարվածել են Տամբովի մարզին: Կոտովսկում բազմաբնակարան շենքեր են վնասվել, կան տուժածներ: Քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել:

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ուկրաինական կողմը թիրախավորել է Վորոնեժի, Բելգորոդի, Տամբովի, Կուրսկի մարզերը, Կրասնոդարի երկրամասը: ԱԹՍ է խոցվել նաև Ղրիմում:

Ընդհանուր առմամբ 85 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։

  • Կիսվել: