շաբաթ, մայիս 3
3 / 5 / 2025
Ուկրաինական կողմը հայտնել է ՌԴ ԶՈւ-ի հարձակման հետևանքով 31 վիրավորի մասին

Ուկրաինական կողմը հայտնել է ՌԴ ԶՈւ-ի հարձակման հետևանքով 31 վիրավորի մասին

Ռուսաստանի ԶՈւ ստորաբաժանումներն այս գիշեր նոր հարձակում են իրականացրել Ուկրաինայի Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի մարզերի ուղղությամբ՝ օգտագործելով տարբեր տեսակի մոտ 150 դրոն: Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տարածած հաղորդագրությունից:

Ինչպես նշվում է՝ Ուկրաինայի արևելյան, հյուսիսային և կենտրոնական հատվածներում ՀՕՊ ուժերը խոցել են 64 գրոհային անօդաչու թռչող սարքեր։ Տեղական իշխանությունները հայտնում են 31 վիրավորի մասին Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի մարզերում։

«62 նմանակող անօդաչու թռչող սարքերն անհետացել են տեսադաշտից՝ առանց բացասական հետևանքների։ Թշնամու հարձակման հետևանքով տուժել են Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի շրջանները»,- հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը:

Ուկրաինական զինվորականների տվյալներով՝ ՌԴ դրոններն արձակվել են Բրյանսկի և Պրիմորսկ-Ախտարսկի շրջաններից, ինչպես նաև Ղրիմի թերակղզու Չաուդա հրվանդանից։

 

  • Կիսվել: