շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ուկրաինական կողմն անընդունելի է համարում Մոսկվայում Պուտինի և Զելենսկիի հանդիպումը

Ուկրաինական կողմն անընդունելի է համարում Մոսկվայում Պուտինի և Զելենսկիի հանդիպումը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհան անընդունելի է համարել Մոսկվա Զելենսկու այցի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Սիբիհան, մասնավորապես, իր թվիթերյան էջում գրել է, որ նման առաջարկներն «ակնհայտորեն անընդունելի են»։ «Այս պահին առնվազն յոթ երկիր պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը՝ պատերազմը դադարեցնելու համար՝ Ավստրիան, Սուրբ Աթոռը, Շվեյցարիան, Թուրքիան և Պարսից ծոցի երեք պետություն։ Սրանք լուրջ առաջարկներ են, և Զելենսկին պատրաստ է նման հանդիպման ցանկացած պահի»,- հավելել է նա։

Նշենք, որ ավելի վաղ մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ

եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա, նման հանդիպումը կկայանա:

Պուտինը նաև ասել էր, որ Թրամփին տեղեկացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման հնարավորության մասին:

«Ուկրաինան իրավունք ունի ինքնուրույն ընտրել իր անվտանգության ապահովման համակարգը, սակայն դա չպետք է անի Ռուսաստանի հաշվին: Տարածքային հարցերը Ուկրաինայում կարող են լուծվել հանրաքվեի միջոցով, բայց դրա համար պետք է վերացվի ռազմական դրությունը»,-նշել էր ՌԴ նախագահը:

  • Կիսվել: