երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ուկրաինական կողմն ԱՄՆ-ի թելադրանքով ձգձգում է բանակցությունները. Լավրով

Ուկրաինական կողմն ԱՄՆ-ի թելադրանքով ձգձգում է բանակցությունները. Լավրով

Ուկրաինական կողմն ԱՄՆ-ի թելադրանքով ձգձգում է բանակցությունները: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ օրերս Բելառուսում կայացել են ռուս-ուկրաինական բանակցություններ: Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտնել է, որ Կիևը վերլուծում է Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքներն ու ձևավորում է իր դիրքորոշումը հաջորդ փուլի համար:

Նա տեղեկացրել է, որ Զելենսկին ամբողջությամբ տեղեկացված է երկու օր առաջ տեղի ունեցած բանակցություններից, և իրենք, դիրքորոշումը հստակեցնելուց հետո, կպատրաստվեն նոր հանդիպման։

Կուլեբան նշել է նաև, Ուկրաինան հավատում է դիվանագիտությանը և պատրաստ է ռազմական հակամարտության դիվանագիտական կարգավորմանը:

«Սակայն մենք չենք գնա բանակցելու, եթե ՌԴ-ն ծրագրում է դրանց ընթացքում իր վերջնագրերը հայտարարել: Բանակցությունները բանակցություններ են, և մենք խոսելու ենք ու փնտրելու լուծումներ: Սակայն մենք չենք պատրաստվում իրականացնել ռուսական վերջնագրերը»,- ասել է Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ավելի վաղ Glavkom հրատարակությունը, հղում անելով ուկրաինական դիվանագիտության աղբյուրներին, հայտնել է Ուկրաինայի հետ բանակցությունների առաջին փուլում ռուսական կողմի առաջադրած որոշ պահանջների մասին։

Մասնավորապես, Մոսկվան պահանջում է.

Ուկրաինայի ոչ դաշինքային կարգավիճակ՝ ամրագրված խորհրդարանական մակարդակով՝ հանրաքվեի անցկացմամբ Ուկրաինայի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ պետությունների ճանաչում ապանացիֆիկացում հրաժարում Ղրիմից:

Կիևը, ըստ տեղեկությունների, խնդրել է «լռության ռեժիմ» սահմանել մինչև հաջորդ հանդիպումը, սակայն ռուսական կողմը դա չի խոստացել։

  • Կիսվել: