ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ուկրաինական կողմի հասցրած հարվածի հետևանքով մահացել է Նովայա Կախովկայի «Ռուս պատգամավորների խորհրդի» ղեկավարը

Ուկրաինական կողմի հասցրած հարվածի հետևանքով մահացել է Նովայա Կախովկայի «Ռուս պատգամավորների խորհրդի» ղեկավարը

Ուկրաինական հարվածի հետևանքով ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է Նովայա Կախովկա քաղաքի «Ռուս պատգամավորների խորհրդի» ղեկավար Վլադիմիր Լեոնտևը։ Այս մասին հայտնել է Խերսոնի օկուպացված հատվածներում Կրեմլի կողմից նշանակված «նահանգապետ» Վլադիմիր Սալդոն։

Նշենք, որ Սալդոն ավելի վաղ իր տելեգրամյան ալիքում գրել էր, որ Լեոնտևը վիրավորվել է։

Հիշեցնենք նաև, որ ամիսներ առաջ ուկրաինական դատարանը Լեոնտևին հեռավար կարգով 15 տարվա ազատազրկման էր դատապարտել՝ քաղաքապետ Բերիսլավ Շապովալովին առևանգելու գործով։

  • Կիսվել: