Ուկրաինական կարգավորման շուրջ համաձայնության գալու տարբերակներ դեռ չեն երևում. Լավրով
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը, սակայն համաձայնության տարբերակներ դեռ չեն երևում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք բաց ենք քաղաքական-դիվանագիտական կարգավորման համար՝ հաշվի առնելով մեր օրինական շահերը, այն իրողությունները, որոնք ստեղծվել են երկար տարիների ընթացքում և որոնք այժմ հանգեցրել են ներկա իրավիճակին։ Սակայն մեզ պատերազմ հայտարարողների մոտ լուրջ առաջարկների բացակայության և մեր շահերն ու իրողությունները հաշվի չառնելու ցանկության բացակայության պարագայում բանակցությունների սեղանի շուրջ խոսել դեռ չի ստացվի։ Նման տարբերակներ չեն ուրվագծվում», - ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Պետդումայում։