ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ուկրաինական բանակին օգնում է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների լրտեսների և հատուկջոկատայինների գաղտնի ցանցը

Ուկրաինական բանակին օգնում է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների լրտեսների և հատուկջոկատայինների գաղտնի ցանցը

Հյուսիսատլանտյան դաշինքի մի շարք երկրների տասնյակ հատուկջոկատայիններ և լրտեսներ, ստեղծելով ցանց, օգնում են Ուկրաինայի զինված ուժերին՝ տրամադրելով հետախուզական տվյալներ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կանադայի և Լիտվայի կոմանդոսները (հատուկ ստորաբաժանումներ, որոնք նախատեսված են դիվերսիայի և հետախուզության համար) ուկրաինացի զինվորականներին զենք և հետախուզական տվյլներ են տրամադրում, ինչպես նաև մարզում են ուկրաինացի մարտիկներին: Պարբերականը գրում է, որ նրանք գործում են Ուկրաինայի տարածքում։ Նրանք ռուսական ռազմական գործողության մեկնարկից հետո կա՛մ մնացել են Ուկրաինայում, կա՛մ գնացել, հետո վերադարձել են:

Այնուհանդերձ, նշվում է, որ նատօական երկրների գաղտնի աշխատանքների մեծ մասն իրականացվում է Ուկրաինայի սահմաններից դուրս, օրինակ՝ Գերմանիայում, Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայի բազաներում։

Պարբերականը հավելել է, որ Կիևը կախված է ԱՄՆ-ի և դաշնակիցների օգնությունից։ The New York Times-ը նաև գրել է, որ  բացի սրանից, ԿՀՎ-ի մի քանի աշխատակիցներ աշխատում են ուկրաինական տարածքում՝ չնայած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հավաստիացումներին, որ Ուկրաինայում ամերիկացի զինվորական չի լինի։

  • Կիսվել: