ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Ուկրաինական Ախտիրկայում թալանի համար կգնդակահարվեն. քաղաքապետ

Ուկրաինական Ախտիրկայում թալանի համար կգնդակահարվեն. քաղաքապետ

Ուկրաինայի Սումիի շրջանի Ախտիրկայում կողոպտիչներին տեղում գնդակահարելու են, իսկ ապրանքների գների բարձրացումը կդիտարկվի որպես թալան, ասել է քաղաքապետ Պավլո Կուզմենկոն։

«Ախտիրկայում առավոտյան ժամը 17.30-ից 7-ը պարետային ժամ է։ Գիշերը պարետային ժամի ժամանակ կրակել նախազգուշացման նպատակով, չենթարկվելու դեպքում սպանելու թույլտվություն կա»,- ասաց քաղաքապետը։

Նրա տեսաուղերձը հրապարակել է Today-ը։ «Քաղաքում մասնավոր հատվածում թալան է սկսվել... Թալանի համար՝ տեղում մահապատիժ... Ապրանքների գների բարձրացումը նույնպես կդիտարկվի որպես թալան»,- ասել է Կուզմենկոն։

Ավելի վաղ ուկրաինական Ժիտոմիրի վարչակազմի ղեկավար Սերգեյ Սուխոմլինը զգուշացրել էր, որ իրավապահները ոչ թե կալանավորեն, այլ տեղում գնդակահարեն կողոպտիչներին։

  • Կիսվել: