երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ուկրաինացի պատգամավորն  արձագանել  է Ուկրաինայի փոխարտգործնախարարի՝ «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց ձեռնպահ մնալու կոչին

Ուկրաինացի պատգամավորն արձագանել է Ուկրաինայի փոխարտգործնախարարի՝ «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց ձեռնպահ մնալու կոչին

Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Դարյա Վոլոդինան խիստ քննադատության է ենթարկել Ուկրաինայի փոխարտգործնախարար Վասիլի Բոդնարի ուկրաինացի պաշտոնյաներին ուղղված՝ «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց ձեռնպահ մնալու կոչը ։

 

«Հերթական փոսը փորված է։ ԱԳՆ-ի ներկայացուցիչների հետ շփվելուց հետո դեռ անցյալ տարի պարզ էր, որ այդ նախարարության որոշ աշխատակիցներ խորապես անտարբեր են ինչպես Ուկրաինայի, այնպես էլ առանձին վերցրած մեր քաղաքացիների ճակատագրի հանդեպ ։ Բայց ոչ պակաս խնդիր է բացարձակ անգրագիտությունը որոշ անձանց, ովքեր աշխատում են այնտեղ։

Ահա դրա հերթական ապացույցը։ Եվ ես, որպես Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավարի տեղակալ, չեմ կարող լռել։ Այսպիսի «Երջանկության  նամակներ», իմ տեղեկություններով, ԱԳՆ-ն պետական մարմիններ է ուղարկել դեռեւս Պորոշենկոյի օրոք, եւ, ինչպես հասկանում եմ, փոխնախարարը որոշել է շարունակել այդ ավանդույթը ։  Եվ բացարձակապես կարևոր չէ, որ երկիրը հեղափոխություն ապրեց, որ այնտեղ հիմա հսկայական քանակությամբ բարեփոխումներ են ներդնում, և որ տառացիորեն այդ բաշխման նախօրեին սկանդալ առաջացավ ՌԴ ղեկավարության հետ։ Մենք համառորեն շարունակում ենք «Կրեմլի գործակալներին»  պարտադրել արդեն նույնիսկ մյուս երկրներին ։  Եվ ես հիմա չեմ հիշատակում, որ դա դիվանագետի պաշտոնական փաստաթուղթն է։  Չգիտեմ՝ այդպիսի նամակ գրած մարդուն ինչ անուն տալ։

Վստահ եմ, որ բոլոր նրանք, ովքեր հասկանում են նման հայտարարությունների անհեթեթությունը, ինձ հետ կհամաձայնեն եւ իրենց կարծիքը  կհայտնեն այդ կապակցությամբ», - նշել է Վոլոդինան ՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով Բոդնարի այդ նամակ-դիմումի պատճենը ։

Ընդ որում, ուկրաինացի դիվանագետը հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է այնպիսի երկրների կողմից, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Իտալիան, Գերմանիան, Կանադան, Նիդեռլանդները, Ֆրանսիան, Չեխիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Պորտուգալիան եւ շատ ուրիշներ: «Ամենայն հարգանքով մեր ռազմավարական գործընկերների նկատմամբ, Ես կարծում եմ, որ մենք գոնե պետք է ձեռնպահ մնանք նման նամակներից, հատկապես՝ ԱԳՆ – ից», - նշել է Վոլոդինան:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տարածվել էր Ուկրաինայի փոխարտգործնախարար Վասիլի Բոդնարի նամակը ուկրաինացի պաշտոնյաներին, որտեղ նա խնդրել էր նրանց ձեռնպահ մնալ Հայոց ցեղասպանություն եզրույթն օգտագործելուց:

Նամակում, մասնավորապես, նշված է, որ Ուկրաինան չի ճանաչում հայ ժողովրդի ցեղասպանությունը, և դիվանագետը խնդրել է ուկրաինացի պաշտոնյաներին ձեռնպահ մնալ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման։

  • Կիսվել: