Ուիթքոֆը Ֆլորիդայում անցկացված բանակցությունները որակել է «արդյունավետ և կառուցողական»
Ֆլորիդայում ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ուկրաինայի պաշտոնյաների միջև Ուկրաինայում պատերազմի դադարեցման շուրջ բանակցությունները կենտրոնացած էին դիրքորոշումների համաձայնեցման վրա, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը:
Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները նախօրեին հանդիպել են Ուկրաինայի և Եվրոպայի պաշտոնյաների հետ, ապա առանձին՝ ուկրաինական պատվիրակության հետ, որը գլխավորել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը X-ում հրապարակված գրառման մեջ նշել է, որ կիրակնօրյա բանակցությունները եղել են «արդյունավետ և կառուցողական»:


