ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ուղևորի մահվան պատճառով Մայամի–Ստամբուլ չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Բուխարեստում

Ուղևորի մահվան պատճառով Մայամի–Ստամբուլ չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Բուխարեստում

«Тurkish Airlines» ավիաընկերությանՄայամիից Ստամբուլ մեկնած ինքնաթիռն ուղևորներից մեկի մահվան պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Բուխարեստի օդանավակայանում։ Տեղեկությունը հայտնում է «Digi 24» հեռուստաալիքը։

«Երբ ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, ինքնաթիռը ստիպված վայրէջք կատարել է Բուխարեստում»,– ասվում է հաղորդագրությունում։ Օդանավը վայրէջք է կատարել 14:58–ին (Երևանի ժամանակով 15:58–ին), օգնության են հասել օդանավակայանի բժիշկներն ու շտապօգնության բրիգադը։

Նրանք վերակենդանացման ստանդարտ քայլեր են ձեռնարկել, բայց չեն կարողացել փրկել ուղևորին։

Օդանավում 234 ուղևոր է եղել։

  • Կիսվել: