Տուսկը մտադիր չէ առաջադրվել Լեհաստանի նախագահի պաշտոնում
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ չի պատրաստվում առաջադրվել 2025 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում։
«Ես մտադիր չեմ հանդես գալ որպես թեկնածու նախագահական ընտրություններում», – նշել է Լեհաստանի վարչապետը TVP Info- ով հեռարձակված մամուլի ասուլիսում։
Վարչապետր նաև հավելել է, որ «Քաղաքացիական կոալիցիա» կուսակցությունը մտադիր է հաջորդ տարվա գարնանը ներկայացնել նախագահի թեկնածուին։
«Քաղաքացիական կոալիցիայի թեկնածուի վերաբերյալ պետք է որոշում կայացնենք մինչև Սուրբ Զատիկ»,- ասել է Տուսկը։