Թուրքմենստանն ու Իրանը գազային խոշոր պայմանագիր են կնքել
2024 թվականի հուլիսի 1-3-ը Աշխաբադում կայացել են թուրքմենական և իրանական կողմերի բանակցությունները, որոնց ընթացքում քննարկվել է գազի արդյունաբերության ոլորտում Թուրքմենստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, գրում է. «Թուրքմենստանի բիզնեսը» պորտալը:
Հանդիպումների արդյունքում թուրքմենական և իրանական կողմերը պայմանագիր են կնքել տարեկան մինչև 10 միլիարդ խորանարդ մետր բնական գազի առքուվաճառքի համար, որը Թուրքմենստանից Իրաքի Հանրապետություն կմատակարարվի։ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքը «SWAP» սխեմայով։