ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է վթարվել. կան զոհեր

Թուրքիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է վթարվել. կան զոհեր

 Թուրքիայի արևմուտքում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով երեք մարդ է մահացել, տասնյակ մարդիկ տուժել են, հաղորդում է Haberler-ը:

Նշվում է, որ 47 զբոսաշրջիկներով ավտոբուսը ուղևորվում էր Կյուտախյայից։ Նահանգի Մուդանյա շրջանում տրանսպորտային միջոցը խփել է պատնեշին և շուռ եկել առվի մեջ, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, ևս 37-ը տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել:

Ըստ նախնական վարկածի ՝ ավտոբուսի արգելակները խափանվել են, և վարորդը կորցրել է կառավարումը։
 

  • Կիսվել: