Թուրքիայում զբոսաշրջիկին դրոշի ձողի վրա պարելու համար բանտարկություն է սպառնում
Թուրքիայում զբոսաշրջիկին Կապադովկիայում դրոշի ձողի վրա պարելու համար ազատազրկում է սպառնում, գրում է Baza Telegram ալիքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ տեսանյութը նկարահանվել է Կապադովկիայի հայտնի զբոսաշրջային վայրերից մեկում: Կադրում երևում է, թե ինչպես է աղջիկը բարձրանում դրոշակաձողի վրա և կատարում ակրոբատիկ հնարքներ:
Տեսանյութը արագ տարածվել էէ սոցիալական ցանցերում, որից հետո զբոսաշրջիկին մեղադրել են պետական խորհրդանիշը չհարգելու մեջ: Դատախազությունը քրեական գործ է հարուցել պետական խորհրդանիշները վիրավորելու և թուրք ազգը կամ դրա ինստիտուտները նվաստացնելու հոդվածով:
«Դրոշը մեր պատիվն է, մեր աչքերի լույսը։ Կապադովկիայում մեզ ընդունող զբոսաշրջիկները միշտ շրջապատված են եղել Նևշեհիրի հյուրընկալությամբ։ Սակայն մեր ազգային և հոգևոր արժեքների նկատմամբ այս անհարգալից վերաբերմունքը բացարձակապես անընդունելի է»,-հեռուստաալիքը մեջբերում է տեղի կուսակցական պատգամավորի խոսքերը։
Զբոսաշրջիկին սպառնում է մեկից երեք տարվա ազատազրկում: Աղջկա քաղաքացիությունը չի նշվում, և դեռևս հայտնի չէ՝ նա լքե՞լ է երկիրը, թե՞ ձերբակալվել է:


