կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Թուրքիայում ընդդիմադիր պատգամավորին կզրկեն անձեռնամխելիությունից՝  քիմիական զենքի կիրառման պնդումների համար

Թուրքիայում ընդդիմադիր պատգամավորին կզրկեն անձեռնամխելիությունից՝ քիմիական զենքի կիրառման պնդումների համար

Թուրքիայում դատախազը վարույթ է հարուցել երկրի ընդդիմադիր պատգամավորի դեմ, որը կարող է հանգեցնել պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելուն՝ նրան մեղադրելով ահաբեկչական քարոզչություն տարածելու մեջ թուրքական բանակի կողմից քուրդ զինյալների դեմ քիմիական զենքի ենթադրյալ կիրառման մասին հայտարարությունների պատճառով, գրում է Turkish Minute-ը։

Անկարայի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուի դեմ, որը նաև փաստաբան է և իրավապաշտպան։ Թուրքիան կտրականապես հերքում է մամուլում տարածվող մեղադրանքները, որ թուրքական զինված ուժերը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալների դեմ քիմիական զենք են օգտագործել հյուսիսային Իրաքում։ Պատգամավորը հոկտեմբերի 19-ին թվիթերյան գրառմամբ նշել էր, որ ուսումնասիրել է տեսանյութերը և հարցը բարձրացնելու է խորհրդարանի օրակարգում։

Նա քննադատության է արժանացել նույնիսկ իր կուսակցության ներսում, երբ կուսակցության խոսնակ Ֆաիկ Օզթրաքն անհամաձայնություն է հայտնել Թանրըքուլուին՝ կասկածի տակ դնելով թուրքական բանակի կողմից քիմիական զենքի ենթադրյալ կիրառումը PKK-ի զինյալների դեմ, որը ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն Թուրքիայում և մի շարք երկրներում։ Օզթրաքն ասել է, որ թուրքական բանակը քիմիական զենք չի կիրառել և ունի մաքուր պատմություն։ Դատավարության ընթացքում դատախազը միջնորդել է Թանրըքուլուին պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելու հարցով։

Հավելենք, որ քիմիական զենքի կիրառումը հետաքննելու հայտարարությունների համար օրերս եղան նաև ձերբանակալություններ։ Մասնավորապես, ձերբակալվել է Թուրքական բժշկական ասոցիացիայի և Թուրքիայի Մարդու իրավունքների հիմնադրամի նախագահ Շեբնեմ Ֆինջանջին, ինչպես նաև փաստաբան Արյեն Թուրանը։



  • Կիսվել: