շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Թուրքիայում ընդդիմադիր գործիչ Դեմիրթաշը դատապարտվել է 42 տարվա բանտարկության

Թուրքիայում ընդդիմադիր գործիչ Դեմիրթաշը դատապարտվել է 42 տարվա բանտարկության

Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր կամ բողոքի ակցիաներ անցկացնելը: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ նման որոշումը կապված է հանրության շրջանում հայտնի «Քոբանիի դատավարություն» անունով դատական գործի հետ, որի շրջանակներում մայիսի 16-ին կայացած դատական լսումներին մի շարք անձանց ազատազրկելու մասին որոշում է կայացվել:

 Նրանց մեջ է նաև ընդդիմադիր գործիչ Սելահաթթին Դեմիրթաշը` քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահը: Նա դատապարտվել է 42 տարվա ազատազրկման: 

Գործի շրջանակներում ձերբակալվածների թիվը 18-ն է, իսկ դատավարությամբ անցնողներինը 108-ը: 

Հիշեցնենք, որ Սիրիայի Քոբանի քաղաքի ուղղությամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված հարձակումների դեմ իրենց բողոքն արտահայտելու համար 2014-ի հոկտեմբերի 6-ից 8-ը Թուրքիայում ցույցեր էին անցկացվել, ինչի հետևանքով էլ ձերբակալվել էին մեծ թվով մարդիկ, այդ թվում նաև՝ կուսակցական գործիչներ:

  • Կիսվել: