ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
 Թուրքիայում վեց մարդ է ողջ-ողջ այրվել ավտովթարի հետևանքով, այդ թվում՝ երեխաներ

Թուրքիայում վեց մարդ է ողջ-ողջ այրվել ավտովթարի հետևանքով, այդ թվում՝ երեխաներ

Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած վթարից հետո վեց մարդ, այդ թվում՝ հինգ երեխա, ողջ-ողջ այրվել է ավտոմեքենայում, հայտնում է Yeni Akit թերթը։

«Սիիրթի Կուրթալան թաղամասում շրջված մեքենայում բռնկված հրդեհի հետևանքով ողջ-ողջ այրվել են մայրն ու հինգ երեխաները, իսկ հայրը, ով վարորդն էր, վիրավորվել է»,- գրում է թերթը։

Հստակեցվում է, որ դեպքի վայր են ուղարկվել հրշեջ, փրկարարական ծառայությունները և ժանդարմերիան։

Վիրավոր վարորդը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: