Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Երկրաշարժը տեղի է ունեցել է Երևանի ժամանակով 06։32-ին։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ադանայի մարզի Քոզան քաղաքից 27 կմ հյուսիս-արևելք, օջախը՝ 5 կմ խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։