Թուրքիայում տուրիստական ավտոբուսն ընկել է անդունդը
Թուրքիայում զբոսաշրջային միկրոավտոբուսը Սեւ ծովի ափից վերադառնալիս ընկել է անդունդը, ինչի հետեւանքով վիրավորվել է 18 մարդ. այս մասին հայտնում է Star թերթը։
«Վթարը տեղի է ունեցել Թունջելի-Էրզինջան ավտոճանապարհի 44-րդ կիլոմետր հատվածում։ Ստացված տեղեկատվության համաձայն՝ զբոսաշրջային միկրոավտոբուսը, որը շարժվում էր Մալաթիա-Սև ծով չվերթով, վարորդի կողմից կառավարումը կորցնելու հետևանքով հետդարձի ճանապարհին ընկել է անդունդը։ Վթարի հետևանքով տուժել է երթուղայինում գտնվող 18 ուղեւոր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր են ժամանել բժիշկների, փրկարարների, ոստիկանության և հրշեջ ջոկատի խմբերը, բոլոր վիրավորները հոսպիտալացվել են։



