ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո հսկայական ճեղքվածք է առաջացել Հաթայ նահանգում

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո հսկայական ճեղքվածք է առաջացել Հաթայ նահանգում

Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո Հաթայ նահանգում գոյացել է ավելի քան 200 մետր լայնությամբ և ավելի քան 30 մետր խորությամբ հսկայական ճեղք։ Անօդաչու թռչող սարքից վերցված տեսանյութը համացանցում հրապարակել է NTV հեռուստաալիքը։

Թեփեհան գյուղի կենտրոնում գտնվող 35 հա ձիթապտղի դաշտում տեղի է ունեցել հողի տեղաշարժ։ Տեղի բնակիչները լրագրողներին հայտնել են, որ լսել են պայթյունի ձայնը։

«Շատ մեծ պայթյուն եղավ, չտեսա, բայց ձայն լսեցի, երբ առավոտյան այս կողմ նայեցի, ցավոք սրտի, նման ավերակներ տեսա, նախկինում այս դաշտը հարթ էր, հիմա նույնիսկ էքսկավատորը չի կարող անցնել այստեղով»,- բացատրել է նրանցից մեկը:

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը համեմատվել է 500 ատոմային ռումբի պայթյունի հետ։ Թուրքական կողմի վերջին տվյալներով՝ տարերային աղետի ժամանակ  զոհերի թիվը հասել է 22 327-ի, վիրավորների թիվը` 80 278-ի։

  • Կիսվել: