չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը

Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մայիսի 13-ին կայցելի Թուրքիա։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Հաղորդագրության համաձայն՝ այցի ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը ներկայիս 6 մլրդ դոլարից 10 մլրդ դոլարի հասցնելու քայլերը։

Բանակցությունների օրակարգում են նաև Արևմտյան Թրակիայում թուրք փոքրամասնության և Հռոդոսում, Կոսում և Սալոնիկում էթնիկ թուրքերի իրավիճակին վերաբերող հարցեր։ Բացի այդ, մտքերի փոխանակում է տեղի ունենալու Էգեյան ծովի հունական 10 կղզիներ մուտք գործող Թուրքիայի քաղաքացիներին մուտքի արտոնագրերի տրամադրման պարզեցված ընթացակարգի վերաբերյալ, որը ներդրվել է մարտի 30-ին։

Կողմերը կքննարկեն այս գործընթացը շարունակելու ուղիները։ Թուրքական կողմը մտադիր է Աթենքին տեղեկացնել տարածաշրջանային և միջազգային իրադարձությունների, առաջին հերթին՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ իր դիրքորոշման մասին։ Ի հավելումն 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հունաստան կատարած այցի ընթացքում տարբեր ոլորտներում ստորագրված 15 համաձայնագրերին, ակնկալվում է, որ այս հանդիպման ժամանակ կստորագրվեն համագործակցության հուշագրեր՝ առողջապահության, աղետների կառավարման և արտակարգ իրավիճակների ոլորտներում։ Ակնկալվում է, որ հանդիպման ավարտին Թուրքիայի և Հունաստանի ղեկավարները հանդես կգան համատեղ հայտարարություններով։

  • Կիսվել: