չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Թուրքիայում շարունակում են ալևիներին թիրախավորել

Թուրքիայում շարունակում են ալևիներին թիրախավորել

Թուրքիայի Մերսին քաղաքում հերթական անգամ թիրախավորել են ալևիներին: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ երեկ ալևիների տան դռների և արտաքին պատերի վրա հայտնվել են X-ի նշաններ, փոխանցում է Ermenihaber-ը։

 

Մերսինի նահանգապետարանի հայտարարության համաձայն՝ դեպքի առնչությամբ արդեն ձերբակալվել է մեկ անձ:

 

Վերջինս խոստովանական ցուցմունքում ընդունել է իր մեղքը, բայց նշել, որ իր քայլը որևէ գաղափարական միտում չի ունեցել:

Նշվում է, որ նման նշաններ հայտնվել են ալևիներին պատկանող միանգամից մի քանի տների վրա:

  • Կիսվել: