Թուրքիայում քիմիական գործարանում պայթյուն է որոտացել. կան զոհեր
Թուրքիայի Քոջաելի նահանգի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է երեք աշխատող։ Այս մասին այսօր հաղորդել է Yeni Şafak թերթը։
«Դիլովաշի քաղաքի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական գնահատականներով՝ զոհվել է երեք աշխատող», -հաղորդել է թերթը։


