կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Թուրքիայում փլատակների տակ մնացածները մահանում են ցրտից

Թուրքիայում փլատակների տակ մնացածները մահանում են ցրտից

Մարաշի  Փնարջըքի մոտ տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով փլուզված շենքերի փլատակների տակ շատերը մահանում են ցրտից։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Ադըյաման քաղաքում շարունակվող փրկարարական աշխատանքների ժամանակ փլատակների տակից հանվում են մահացածներ, որոնց մահը վրա է հասել ցրտի հետեւանքով։ Այսինքն փլատակների տակ մարդիկ ցրտից մահացել են։

Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան, Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում գտնվող Փազարջըքի շրջանում, տեղի ժամանակով 04:17–ին 7.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հետցնցումները կազմել են գրեթե 42 անգամ, որոնցից ամենաուժեղը 6.6 մագնիտուդով։ Ավելի ուշ, եւս մեկ երկրաշարժ է գրանցվել 7.5 մագնիտուդով։

  • Կիսվել: