երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Թուրքիայում պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 5-ի

Թուրքիայում պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 5-ի

Թուրքիայի Իզմիր նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է հինգի, գրեթե 60-ը՝ վիրավորվել, հայտնել է նահանգի նահանգապետ Սուլեյման Էլբանը։

«Պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է հինգի», - ասել է Էլբանը TRT Haber հեռուստաալիքին։

Ժամը 15.00-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել Տորբալի քաղաքի հրուշակեղենի խանութում։ Պայթյունի պատճառը բալոնից գազի արտահոսքն է եղել, ավելի վաղ հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարարը։ Նրա խոսքով՝ դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։

  • Կիսվել: