հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Թուրքիայում Պաղեստինին աջակցող մեծ երթ է կազմակերպվել (լուսանկար)

Թուրքիայում Պաղեստինին աջակցող մեծ երթ է կազմակերպվել (լուսանկար)

Դեկտեմբերի 24-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի է ունեցել մարդաշատ երթ նվիրված՝ ի աջակցություն Պաղեստինի: Երթը կոչվել է «Գազայի մեծ երթ», գրում է ermenihaber.am-ը:

Երթը կազմակերպել է «Թուրքիա-Պաղեստին համերաշխության հարթակը»:

Երթի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել Պաղեստինի ժողովրդին՝ պահանջելով դադարեցնել Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող ռազմական գործողությունները:

Հիշեցնենք, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության հոկտեմբեր 7-յան սրումներից հետո, որոնք վերածվել են լայնամասշտաբ ռազմական գործողությունների և շարունակվում են մինչ օրս, Թուրքիան պետական մակարդակով որդեգրել է հակասեմական (հակահրեական) քաղաքականություն՝ ի աջակցություն Պաղեստինի:

Ռազմական գորոծողությունները սկսվել էին Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման կողմից Իսրայելի ուղղությամբ իրականացված հարձակմամբ:

  • Կիսվել: