կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Թուրքիայում որևէ թեկնածու չի հաղթահարել 50%-ի շեմը. կանցկացվի երկրորդ փուլ

Թուրքիայում որևէ թեկնածու չի հաղթահարել 50%-ի շեմը. կանցկացվի երկրորդ փուլ

Տեղական ժամանակով 00։36-ի դրությամբ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարողանում առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ ձայների 50%-ը հավաքել։ 

Թուրքիայի նախագահական ընտրություններում 99.9% ձայների հաշվարկի արդյունքում Ռեջեփ Էրդողանը հավաքում է 49.34%, իսկ նրա մրցակից Քեմալ Քըլըչըդարօղլուն՝ 45%: Այս մասին հայտնում է պետական TRT հեռուստաընկերությունը:

Ամենայն հավանականությամբ, մայիսի 28-ին կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլը:

Նախագահական և խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում անցկացվեցին մայիսի 14-ին։ Նախագահական մրցավազքին մասնակցում էր երեք թեկնածու․ Թուրքիայի  գործող  նախագահ, 69-ամյա Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝  Հանրապետական դաշինքնի թեկնածուն, 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն՝ ընդդիմադիր Ժողովրդական դաշինքի միասնական թեկնածուն և 55-ամյա Սինան Օհանը՝ Ata դաշինքից։ Չորրորդ թեկնածուն՝  Memleket կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն, իր թեկնածությունը հանել էր հինգշաբթի։

 

  • Կիսվել: