Թուրքիայում մեկ օրում երկու երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Ադանա նահանգում 4,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD):
Նախարարության Twitter-ում հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 23:59-ին Սայմբեյլի շրջանում։
Երկրաշարժի օջախը գտնվել է 10,15 կմ խորության վրա։
Կիրակի օրը, ըստ AFAD-ի, 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել երկրի արևելքում գտնվող Մալաթիա նահանգում տեղական ժամանակով 18:36-ին։ Երկրաշարժի օջախը գտնվել է 7,06 կմ խորության վրա։