շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թուրքիայում հուլիս ամսին սպանվել է 24 կին

Թուրքիայում հուլիս ամսին սպանվել է 24 կին

Թուրքիայում 2022 թվականի հուլիս ամսվա ընթացքում 24 կին է սպանվել, իսկ 20 կին մահացել է կասկածելի պայմաններում։ Տվյալները հրապարակել է Թուրքիայում գործող «Կանանց սպանությունները դադարեցնելու ենք» հարթակը:

Հուլիսի զեկույցում նշվել է. «Այդ կանայք սպանվել են իրենց մտերիմ տղամարդկանց կողմից 24 կնոջից 14-ը սպանվել է ամուսնու, 2-ը՝ նախկին ամուսնու, 2-ը՝ նախկին սիրեցյալի, 1-ը՝ եղբոր, 2-ը՝ հարազատի, 1-ը՝ գործատուի, իսկ 1-ը՝ անծանոթի կողմից»։

26 կնոջից 10-ի սպանության պատճառը հայտնի չէ, իսկ 13-ը սպանվել է, քանի որ որոշել է ամուսնալուծվել։ Սպանությունների մի մասը տեղի է ունեցել հանրային վայրում՝ փողոցում, աշխատավայրում, տներում և հյուրանոցում: 

 

  • Կիսվել: