ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Թուրքիայում հերթական հայկական եկեղեցին վերանորոգումից հետո որպես արվեստի կենտրոն կբացվի

Թուրքիայում հերթական հայկական եկեղեցին վերանորոգումից հետո որպես արվեստի կենտրոն կբացվի

Թուրքիայի Բուրսա նահանգի Քուրթօղլուի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին վերանորոգումից հետո կդառնա որպես արվեստի կենտրոն։

Ինչպես տեղեկացնում է BursaHakimiyet կայքը, Բուրսա նահանգի Յլըդըրըմի քաղաքապետ  Օքթայ Յըլմազը հայտնել է, որ  Քուրթօղլու թաղամասի հայկական եկեղեցու վերանորոգման աշխատանքները կավարտվեն այս տարվա օգոստոս–սեպտեմբեր ամիսներին։

aw546480-06-1758891349-378-x750.jpeg (451 KB)

Նա նշել է, որ հայկական եկեղեցին վերանորոգումից հետո կդառնա արվեստի կենտրոն։

Նշենք, որ Քուրթօղլուի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին լքվել է 1915-ի Հայոց ցեղասպանությունից հետո, երբ շրջանում որեւէ հայ չմնաց։

  • Կիսվել: