երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Թուրքիայում հարսանեկան միկրոավտոբուսի վթարի հետևանքով յոթ մարդ է մահացել

Թուրքիայում հարսանեկան միկրոավտոբուսի վթարի հետևանքով յոթ մարդ է մահացել

Գիշերը թուրքական Յեշիլդերե գյուղում Բուրսայից  Մալաթիա վերադարձող հարսանեկան միկրոավտոբուսը բախվել է բեռնատարին։ Այս մասին հայտնում է Star հրատարակությունը։

Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով յոթ մարդ է զոհվել, ևս 10-ը ստացել են ծանր վնասվածքներ։

Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանական ու անվտանգության ուժեր, բժշկական ու հրշեջ բրիգադներ։ Փրկարարները մեքենայից դուրս են բերել ողջ մնացած ուղևորներին և տեղափոխել են հիվանդանոցներ։

Ճանապարհը, որտեղ տեղի է ունեցել բախումը, մասամբ փակ է։ Իրավապահները պարզում են վթարի հանգամանքները։

  • Կիսվել: