ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Թուրքիայում հարձակման ենթարկված լրագրողը մահացել է

Թուրքիայում հարձակման ենթարկված լրագրողը մահացել է

Թուրք անկախ լրագրող և բնապահպան-ակտիվիստ Հաքան Թոսունը, որն օրեր առաջ ենթարկվել էր հարձակման, մահացել է։ Լրագրողը երկու օր գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, բայց նրա կյանքը չի հաջողվել փրկել, գրում է ermenihaber.am-ը։

Հոկտեմբերի 10-ին Թոսունից 24 ժամ լուր չստանալուց հետո, ընտանիքի անդամները և լրագրող ընկերները սոցիալական ցանցերում գրառումներ էին կատարել՝ նշելով, որ նա փնտրվում է։ Ավելի ուշ պարզվել է, որ Թոսունը հարձակման է ենթարկվել՝ ստանալով գլխի շրջանում հարված, ու նրան գտել են անգիտակից վիճակում՝ ճանապարհին ընկած։ Հարազատների կարծիքով՝ հարձակումը դիտավորություն է եղել։

Դեպքից հետո տեսանյութ է հրապարկվել, որտեղ երևում է, թե ինչպես են երկու մարդ մոտոցիկլետով մոտենում և հարվածում լրագրողին ու արագ փախչում դեպքի վայրից։ Դեպքի առնչությամբ երկու հոգի ձերբակալվել է։

  • Կիսվել: