կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Թուրքիայում գործարանում պայթյուն է տեղի ունեցել

Թուրքիայում գործարանում պայթյուն է տեղի ունեցել

Առնվազն վեց մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածք է ստացել պայթյունի հետեւանքով, որը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան Թուրքիայի հարավում։ Ինչպես հաղորդում է CNN Türk հեռուստաալիքը, միջադեպը գրանցվել է Օսմանիեի աղբի վերամշակման գործարանում։  

Նախնական տվյալներով՝ Օսմանիե քաղաքի արդյունաբերական գոտում գտնվող գործարանում պայթյունի պատճառները դեռ պարզված չեն։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։

  • Կիսվել: