երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասնում է 40 հազարի

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասնում է 40 հազարի

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 39672-ի։

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ղահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 11 նահանգներում և հարակից նահանգներում, այդ թվում՝ Սիրիայում։

«Երկրաշարժերի հետևանքով մենք այս պահի դրությամբ կորցրել ենք 39672 մարդ»,-ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում ասել է Սոյլուն։

  • Կիսվել: