ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) հաղորդագրության համաձայն՝ Էրզրում նահանգի Փալանդյոքեն (Փալանթոքյան) շրջանում երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Նշվում է, որ էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 3.5 մագնիտուդ և գրանցվել է վաղ առավոտ՝ 06:07-ի սահմաններում:

Շուրջ 10 կմ խորությամբ գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից շրջաններում: Նախնական տվյալներով՝ ավերածություններ, զոհեր և վիրավորներ չկան:

  • Կիսվել: