Թուրքիայում Աթաթուրքի արձանը կացնահարած անձինք կենթարկվեն մինչև 3 տարվա ազատազրկման
Թուրքիայի Կայսերի (պատմ.՝ Կեսարիա) քաղաքի Հանրապետության հրապարակում տեղադրված Աթաթուրքի արձանին կացնով 13 անգամ հարվածել և վնասել էին։ Դեպքի առնչությամբ 2 կասկածյալ բերման էր ենթարկվել, որոնցից մեկը՝ իգական սեռի ներկայացուցիչ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Գործը քննվել է Կայսերիի գլխավոր դատախազության կողմից և կազմվել է մեղադրական եզրակացություն առ այն, որ «Աթաթուրքի հիշատակը հրապարակայնորեն վիրավորելու համար» մեղադրյալները կենթարկվեն 1-3 տարվա ազատազրկման։
Հիշեցնենք, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը Թուրքիայի Հանրապետության հիմնադիրն է և առաջին նախագահը։ Պաշտոնավարել է 1923-1938 թվականներին։
Դեպքի առնչությամբ ավելի մանրամասն կարող եք կարդալ հետևյալ հղմամբ։