չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Թուրքիայում անտառային հրդեհները մարելու աշխատանքները շարունակվում են

Թուրքիայում անտառային հրդեհները մարելու աշխատանքները շարունակվում են

Թուրքիայի Իզմիր նահանգի Բերգամա շրջանում դեռևս չպարզված հանգամանքներում անտառային հրդեհ է բռնկվել։ Նշվում է, որ հրդեհը մարելու համար աշխատաանքներ են տարվում թե՛ ցամաքային, թե օդային ճանապարհով։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Հրդեհաշիջման աշխատանքների համար դեպքի վայր են մեկնել 6 ինքնաթիռ, 11 ուղղաթիռ, 40 հրշեջ մեքենա և 8 ջրցան մեքենա։ Նշվում է, որ հրդեհը վերահսկողության տակ վերցնելու աշխատանքները շարունակվում են։

  • Կիսվել: