ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիայում անօրինական միգրանտներ տեղափոխող միկրոավտոբուսը վթարից հետ հրդեհվել է. կա 12 զոհ, 20 վիրավոր

Թուրքիայում անօրինական միգրանտներ տեղափոխող միկրոավտոբուսը վթարից հետ հրդեհվել է. կա 12 զոհ, 20 վիրավոր

Թուրքիայի Վանի նահանգի Մուրադիե շրջանում անօրինական միգրանտներ տեղափոխող միկրոավտոբուսի վթարի արդյունքում 12 մարդ զոհվել է, 20-ը` վիրավորվել:

Պատահարի մասին հաղորդագրությունից հետո դեպքի վայր են ուղարկվել Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը, հրշեջները, ժանդարմերիան և բժշկական թիմերը:
 
Ըստ աղբյուրի՝ միկրոավտոբուսը հրդեհվել է, հրշեջները մարել են կրակը, իսկ տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:

  • Կիսվել: