շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թուրքիայում 10-ից ավելի մարդ է հոսպիտալացվել կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով

Թուրքիայում 10-ից ավելի մարդ է հոսպիտալացվել կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով

Թուրքիայում 10 չինացի զբոսաշրջիկ և Թուրքիայի 2 քաղաքացի է հոսպիտալացվել` կորոնավիրուսի նոր տեսակով վարակված լինելու կասկածանքով: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը։

ՀՒվանդները գտնվում են Կապադովկիայի շրջանում։

Աղբյուրի հաղորդմամբ՝ հիվանդության ախտանշանները հայտնաբերվել են զբոսաշրջիկներից մեկի մոտ, ապահովության համար բժիշկները հոսպիտալացրել են ևս 9 մարդու, որոնք նրա հետ կապի մեջ են եղել, ինչպես նաև գիդին և ավտոբուսի վարորդին։

Հոսպիտալացված անձանցից վերցված անալիզներն ուղարկվել են Թուրքիայի առողջապահության նախարարություն: Մինչև անալիզների պատասխանների ստացվելը, զբոսաշրջիկները կգտնվեն տեղական հիվանդանոցի հատուկ ինֆեկցիոն բաժանմունքում:

  • Կիսվել: