ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիայում 1 օրում COVID-19-ի 1.293 դեպք է գրանցվել

Թուրքիայում 1 օրում COVID-19-ի 1.293 դեպք է գրանցվել

Թուրքիայում հունիսի 30-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 16 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, գրում է ermenihanber.am-ը։ 

Նախարարը նշել է, որ 1 օրում արված 50․492 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1.293 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 16 դեպք, իսկ ապաքինման 1.302 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 173.111 մարդ, իսկ 1.026 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 199․906, իսկ մահվան 5․131 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 3 մլն 381.650-ի։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝  մարտի 17-ին։

  • Կիսվել: