երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Թուրքիայի զգուշացումն ԱՄՆ-ին ու Իրանին՝ Սիրիայում քրդերի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

Թուրքիայի զգուշացումն ԱՄՆ-ին ու Իրանին՝ Սիրիայում քրդերի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

Թուրքիան շարունակում է անհանգստանալ Սիրիայի հյուսիսում քրդերի և քրդական ուժերի կողմից տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների կապակցությամբ, գրում է ermenihaber.am-ը:

Ավելի վաղը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ Անկարան չի ճանաչելու քրդերի կողմից կազմակերպված ընտրությունները Սիրիայի հյուսիսում։

Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, նշում են, որ Անկարան դիվանագիտական խողովակներով փոխանցել է ԱՄՆ-ի պետքարտուղարությանը և Պենտագոնին, որ այդ ընտրություններn Անկարայի համար առ ոչինչ են և դրանք նպաստելու են տարածաշրջանում լարվածության աճին։

Թուրքական լրատվամիջոցները փոխնացում են, որ Անկարային խիստ զայրացրել էր պետքարտուղարության արձագանքը ընտրությունների վերաբերյալ, որտեղ նշվել էր. «ընտրությունների համար պայմաններ չեն ստեղծվել»։

Թուրք վերլուծաբաններից Մելիք Յիղիթելը նշել է, որ Անկարան ներքին խողովակներով զգուշացրել է նաև Իրանի տարբեր գերատաեսչություններին։

 

  • Կիսվել: